Ռուբեն Հայրապետյանի հետագա ճակատագիրը կորոշվի 2017-ի գարնանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր տիրապետման տակ գտնվող այս ոլորտի նկատմամբ լիակատար վերահսկողություն չունի: Հայկական ֆուտբոլում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, օրինակ, 3 կամ 4 տարի առաջ կարող էին անհավանական թվալ: Օրինակ՝ հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուների «Առաջին ճակատ»-ն սկզբանե գործել է նույն Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ: Իսկ անցած տարվա աշնանից ԱՀՃ-ի և Հայրապետյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»:
Երկրպագուները պարբերաբար բարձրացնում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը: Ակնհայտ է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանական որոշակի շրջանակներ,քանի որ ՀՖՖ նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն իշխանության երիտներկայացուցիչները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայրապետյանի հետագա ճակատագիրը որոշվելու է 2017-ի գարնանը կայանալիք ԱԺ ընտրություններում: Եթե նա իրեն «արդարացնի» քվեներով, ապա կշարունակի պաշտոնավարել, և ոչ ոք այլևս չի բողոքի նրա գործողություններից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: