Հայաստանից «օրենքով գողեր» են արտաքսվել. news.am
Օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի «օրենքով գողեր»։ [url=http://news.am/arm/news/319195.html]NEWS.am[/url]-ի տեղեկություններով նրանց թվում են «Եզդի Ռաֆոն» եւ Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»։
Կայքը նշում է, որ «Եզդի Ռաֆոն» հայտնի «հեղինակություն» «Եզդի Ճակոյի» հարազատ եղբայրն է, որին այսօր առավոտյան տեսել են «Զվարթնոց» օդանավակայնում։ «Լուկա Ռուսթավսկին» Հայաստան էր ժամանել վերջերս և վերջինիս տեղեկություններով՝ նրան արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://news.am/arm/news/319195.html]կայքում[/url]:


