Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 27-ին, ժամը 18.04-ին քաղաքացի Դանիելյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոց թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափամվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


