211652_close_icon

Հրդեհներ խոտածածկ տարածքներում` մարտի 26-27-ը

views-count6806 դիտում article-date 13:52 27-03-2016
Մարտի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ուղեկալում այրվել է 35 հա եղեգնուտ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում՝ 100 քմ չոր խոտածածկույթ և 500 կգ անասնակեր, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի մոտակայքում՝ 8000 քմ եղեգ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր