211652_close_icon
views-count7582 դիտում article-date 23:04 26-03-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Մարտի 26-27-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 26-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևանում` Մարտի 26-27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Երևանի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.50C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.90C (1998 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80C

Նմանատիպ նյութեր