1556 դիտում
19:36 26-03-2016
Մեկնարկել են դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`«Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18:
Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
16:53 25-03-2016
Մեկնարկել են դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները
2181 դիտում
13:45 29-03-2016
Մեկնարկել են Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները
1335 դիտում
15:21 16-03-2017
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի քաղաքային փուլը
Այս բաժնից
2149 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր