Ագրարային համալսարանի գործավարը ուսանողներից կաշառքներ է հավաքել` ուսանողների քննությունները ստանալու համար
Քաղաքացի Հասմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա դեպարտամենտի գործավար, խարդախությամբ, իբր, դասախոսների կաշառելու միջոցով ուսանողների քննությունները դրական գնահատելու նպատակով` կաշառք ստանալու պատրվակով, համալսարանի 4 ուսանողներից խաբեությամբ պահանջել և ստացել է զգալի չափերով գումարներ, ինչպես նաև դրդել է մեկ ուսանողի կաշառք տալ քննություն ընդունելու և գնահատելու իրավասություն ունեցող դասախոսի, որն ավարտին չի հասցվել ուսանողի կամքից անկախ հանգամանքներով:
Հասմիկ Ավետիսյանի դատավարությունը տեղի կունենա մարտի 29-ին` Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:


