211652_close_icon
views-count80005 դիտում article-date 16:05 26-03-2016

Ինչո՞ւ Է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ծառայողական ավտոմեքենայի համարանիշներն անօրինական քողարկված, գուցե վախենո՞ւմ է արագաչափերից ու տեսախցիկներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota մակնիշի 002 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի համարանիշները քողարկված են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի համարանիշների վրա հատուկ սարքավորում է տեղադրվել, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ցանկացած պահի ավտոմեքենայի միջից հեռակառավարմամբ (պուլտի միջոցով) փակել համարանիշները՝ խուսափելով արագաչափերից և տեսախցիկներից: Ճանապարհային ոստիկանությունը վերջին տարիներին նմանատիպ մի քանի տրանսպորտային միջոցներ է տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ, որտեղ մեքենաների վրայից ապամոնտաժվել են հատուկ սարքավորումները, իսկ օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Արդյո՞ք ԱԺ փոխնախագահը տեղյակ է այդ ամենից, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, բայց վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը ու օրինախախտ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի, իսկ դիմապակու վրա էլ կփակցնի օրենքով սահմանված տեխզննման կտրոնը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր