211652_close_icon

Ընդդեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության

views-count1198 դիտում article-date 12:57 26-03-2016
Մարտի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Աթենքի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահան Մ.-ին, 1981 թ. ծնված Ասատուր Հ.-ին, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, և ներկայացրել 1964 թ. ծնված Լևոն Հ.-ին: Վահան Մ.-ի մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, «Մեթադոն» թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղներով փոշենման զանգված, գործարանային փաթեթավորմամբ 1 հատ՝ 10 մլ, 1 հատ՝ 2 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ, 1 հատ 2 մլ տարողությամբ սրվակով թորած ջուր, «Կետոնալ»-ի 2 դեղահաբ, իսկ Ասատուր Հ.-ի մոտ՝ թղթի մեջ փաթեթավորված, «Մեթադոն» թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղներով փոշենման զանգված: Նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանները նույն վարչական շրջանի Միքայելյան և Բատիկյան փողոցների խաչմերուկից նույն բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Հ.-ին, ում մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, «Մարիխուաննա» թմրանյութի նմանվող զանգված: Արթուր Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ թմրանյութը նույն օրը ոմն Արմենից ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատանյութագիտական և դատաթմրաբանական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր