211652_close_icon

Գերմանիայի Արդարադատության նախարարը չի բացառում երկրում հնարավոր ահաբեկչությունները

views-count1745 դիտում article-date 10:34 26-03-2016
Գերմանիայի արդարադատության նախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ չեն բացառվում երկրի տարածքում ահաբեկչական գործողությունները: Այդ մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը: Նախարաի խոսքով՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո առաջիկայում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կարող է դառնալ ահաբեկիչների պոտենցիալ թիրախը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ երկրի անվտանգության մարմիններն անելու են ամեն ինչ՝ կանխելու ահաբեկչական հարձակումները և պաշտպանելու սեփական քաղաքացիներին: Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում օրեր առաջ իրականացված ահաբեկչական պայթյունների զոհ է դարձել 33 մարդ, ևս 316-ը՝ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր