211652_close_icon
views-count8003 դիտում article-date 21:04 25-03-2016

Հայաստան-Բելառուս` գոլազուրկ ոչ-ոքի. Բերեզովսկին հրաժեշտ տվեց հավաքականին և ստացավ «Toyota Prado» մեքենա. տեսանյութ

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ: Հանդիպումը հարուստ չէր սուր պահերով և խաղն ավարտվեց 0:0: Նշենք, Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրել դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Վերջինս մեկնարկային կազմում էր և մասնակցեց 1-ին խաղակեսի առաջին 7 րոպեներին, որից հետո փոխարինվեց: Ընդմիջմանը տեղի ունեցավ Բերեզովսկու հրաժեշտի արարողությունը. ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Ֆեդերացիայի կողմից նրան նվիրեց «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր լեգենդար դարպասապահին պարգևատրեց քաղաքապետի անվան ոսկե մեդալով` հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար: Դրանից հետո Բերեզովսկին մարդադաշտի վազքուղիում շրջան կատարեց եւ հրաժեշտ տվեց մարզասերներին: Խաղի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ. 2-րդ խաղակեսում խաղադաշտ ներխուժեց մի երկրպագու, որի պատճառով խաղը կարճ ժամանակով ընդհանտվեց, մինչև ոստիկանները կարգազանց երկրպագուին դուրս բերեցին: [b]Ընկերական հանդիպում, Երեւան [/b]Հայաստան - Բելառուս՝ 0:0 Լուսանկարը` [url=http://www.armsport.am/hy/news/2016/03/25/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D4%B2%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD/695591]Armsport.am[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր