Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ֆիորենտինա» - «Յուվենտուս» խաղում. տեսանյութ
Ա Սերիայի 14-րդ տուրի մեկնարկային խաղում «Ֆիորենտինա»-ն և «Յուվենտուս»-ը հաղթողին չպարզեցին: «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
14 տուրից հետո «Յուվենտուս»-ը 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ֆիորենտինա»-ն 20 միավորով 8-րդ տեղում է: Հաջորդ տուրում «Յուվենտուս»-ը կհյուրընկալի «Սամպդորիա»-ին, իսկ «Ֆիորենտինա»-ն արտագնա խաղում ուժերը կչափի «Չեզենա»-ի հետ: