Պլանային ջրանջատում Շենգավիթում, Էրեբունիում և Արարատում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արին-Բերդի 3-րդ, 5-րդ փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:
2. ս.թ. մարտի 29-ին ժամը 08.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135, Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի, Այնթապ համայնքի
135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի, ջրամատակարարումը:
3. ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի` Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Աճեմյան Շենգավիթ վարչական շրջանի` Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ» գործարանի փող. 3-րդ նրբանցքի, ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Երևան Ջուր» ՓԲԸ[/b]