Վերելակում քաղաքացի էր արգելափակվել
Մարտի 25-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 6 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից: