3437 դիտում
09:40 25-03-2016
Երևանցին անհյուրընկալ է տրամադրված իրանցի զբոսաշրջիկի նկատմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արդեն մի քանի օր է՝ Երևանը ողողված է Իրանից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք Հայաստան են եկել իրենց ամենակարևոր տոնը՝ Նովրուզը, նշելու (պարսիկների համար այս տոնը նույնն Է, ինչ մեզ համար՝ Ամանորը)։ Թվում Է՝ բանական մարդուն կարիք չկա բացատրելու, թե զբոսաշրջիկը պետության համար որքան կարևոր գործոն է։ Բայց բավական է դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ, որպեսզի համոզվենք, որ աշխարհի ամենահյուրասեր ժողովրդի տիտղոսին հավակնող մեր բնակչության մի զգալի մասը անհանդուրժող Է օտարազգիների նկատմամբ։
Հատուկ փնթփնթան քաղաքացիների համար «Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներ կներկայացնի, որպեսզի հասկանալի լինի, որ ինչքան շատ մարդ գա Հայաստան, ինչքան զբոսաշրջիկների թիվը մեծանա, այնքան կօգտվի ՀՀ քաղաքացին:
Եվ այսպես՝ ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարի Հայաստան է եկել ավելի քան 144 հազար իրանցի զբոսաշրջիկ։ Նրանցից 10-ից 15 հազարը հենց մարտի երրորդ տասնօրյակում է նախընտրում Հայաստան գալ։ Տեղեկացնենք, որ միջինք հաշվով իրանցի մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում Է 800 դոլար, բայց Նովրուզը նշելու համար եկած զբոսաշրջիկների դեպքում այդ թիվը 1000-ից 1500 դոլար Է կազմում։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով՝ մարտի վերջին տասնօրյակում իրանցի զբոսաշրջիկների այցելության հաշվին Հայաստանի տնտեսությունը ստանում մոտ 20 մլն դոլարի «ներարկում»։ Ուստի Հայաստանի ցանկացած բնակչի շահերից Է բխում, որ հնարավորինս շատ զբոսաշրջիկ գա։ Պետք չէ տուրիստներին վերաբերվել ինչպես պահի տակ շատ փող աշխատելու աղբյուրի։ Նրանք պետք է գոհ լինեն յուրաքանչյուրիցս և կրկին ցանկանան վերադառնալ Հայաստան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2067 դիտում
18:21 18-10-2015
Շվեդիան անհյուրընկալ է փախստականների նկատմամբ
1605 դիտում
11:00 07-08-2015
Կողոպուտ ուկրաինացի զբոսաշրջիկի նկատմամբ
15139 դիտում
17:33 28-08-2016
Աֆրիկայում հսկա պիթոնը զբոսաշրջիկի նկատմամբ հարձակման փորձ է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ