Չգիտեմ` հիասթափեցրի, թե ուրախացրեցի, բայց ԱՀԿ-ից եղել է համանախագահության առաջարկ. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ժնևում կայանալիք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ասամբելայի ընթացում համանախագահ լինելու առաջարկ է ստացել ԱՀԿ-ից:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրին ի պատասխան` ասաց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»:
Նա հավելեց, «Ուրեմն թյուրիմացություն է եղել լրատվության մեջ, որը կայանում է նրանում, որ հրավերը, որը ստացվել է, վերաբերվում է մայիս ամսի 23-ից 28-ը ԱՀԿ-ի ասամբլեայի համաշխարհային վեհաժողովին ընդմենը 7 օրվա համար համանախագահող լինել»,- ասաց Ա. Մուրադյանը:


