1217 դիտում
12:22 24-03-2016
Լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները աննշան` 1.4%-ով, բայց նվազել են
Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից Հայաստանում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում իրականացված դիտարկումների համաձայն` լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով: Այս մասին այսօր գործադիր նիստին հայտարարեց ՀՀ ասռողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ընդ որում, 47 անուն դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով»:
Ազգային ժողովում 1-ին ընթերցում անցած «Դեղերի մասին» օրենքի նոր նախագծը, ըստ Արմեն Մուրադյանի, էականորեն կարգավորվել է և ընդունումից հետո կկարգավորի ողջ շղթան:
«Սկսած դեղի ստեղծելուց, պահեստավորումից, մինչև սպառողին հասնելy, ինչպես նաև` դեղերի կանխատեսելիությունը, կնվազի ինքնաբուժությամբ բուժումը և դրա բացասական հետևանքները »,-հայտարարեց Արմեն Մուրադյանը»:
Ըստ նրա` պատգամավորների կողմից հնչեցված շուրջ 40 հարցերից բացի ստացել են շուրջ 44 գրավոր առաջարկություններ` օրենքում փոփոխություններ կատարելու հետ կապված:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նախարարին հիշեցնելով, որ 4 կազմակերպություններ ներկրում են դեղերի շուրջ 65 %-ը, զգուշացրեց, որ ուշադիր լինեն`այս ընկերությունների կողմիղ դիրքերի չարաշահումը կանխելու համար:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
15:57 19-11-2015
Հանրապետությունում դեղերի գները նվազել են
1166 դիտում
21:14 19-11-2015
Դեղերի գները նվազել են. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան
Այս բաժնից
2029 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր