Հայտնի է դարձել Բրյուսելի օդանավակայանում պայթյունն իրականացրած երկրորդ ահաբեկչի ինքնությունը. տեսանյութ
                        Բելգիայի հատուկ ծառայությունները  հաստատել են Բրյուսելի օդանավակայանում պայթյունն իրականացրած երկրորդ ահաբեկչի ինքնությունը: Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը:
Նա Նաջիմ Լաաշրաուին է, որի նկատմամբ Բելգիայի կողմից միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս 2014 թվականի մարտին, ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքով: 
Ըստ հատուկ ծառայություններ տվյալների` 3 ահաբեկիչներն են մահացել են պայթյունների հետևանքով:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/23/80370/]Ավելի վաղ [/url]հայտնի էր դարձել, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են Քալիմ և Իբրահիմ ալ Բաքրաուի եղբայրները: 
 Բելգիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ենթադրյալ մահապարտ ահաբեկիչների դեմքն արձանագրել են օդանավակայանի տեսախցիկները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


