Մարտի 29-ին Բրյուսելում պետք է կայանար Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Սակայն ահաբեկչական գործողությունների պատճառով` անվնտանգության նկատառումներից ելնելով, որոշում էր կայացվել խաղը չեղյալ հայտարարել:
Այսօր հայտնի է դարձել, որ Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը ընդունել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկությունը. խաղը տեղափոխել պորտուգալական Լեյրիա քաղաք:
Հանդիպումը կկայանա մարտի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: