Ջոն Քերին ժամանել է Մոսկվա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ակնկալվում է, որ մարտի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քննարկման հիմնական թեմաները կլինեն Սիրիայի հակամարտությունը, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Քերիի այցը Ռուսաստան կշարունակվի 2 օր։