Ջոն Քերին ժամանել է Կիև
ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Ուկրաինա։ Կիևում նա բանակցություններ կվարի ուկրաինական ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվելու են ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիներ։ Այս մասին փոխանցում է «Корреспондент»֊ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պետքարտուղարը Ղրիմի գործողությունների հետ կապված Ռուսաստանին տնտեսական սանկցիայի կիրառմամբ էր սպառնացել։ Եվ նույնիսկ հայտարարել էր, որ կհեռացնի ՌԴ֊ին «մեծ ութնյակից»։