Հուլիսի 14-ին Ջոն Քերին կայցելի Մոսկվա. քննարկվելու է նաև ԼՂՀ բանակցային գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի հայտարարությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, քննարկվելու են Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: