211652_close_icon
views-count3317 դիտում article-date 15:01 23-03-2016

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ 2005 թվականին Լեհաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը: Էդուարդ Շարմազանովը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք նախատեսված է անցկացնել ապրիլին: Դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ լեհ-հայկական հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանալու հնարավորություն ունեն: Դեսպանը նշանակալի է համարել 650 տարվա պատմություն ունեցող հայ համայնքի ներկայությունը Լեհաստանի առաջընթացի եւ քաղաքակրթության զարգացման գործում: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի Լեհաստանում նախատեսվում է տոնել այդ փաստը:

Նմանատիպ նյութեր