Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարները և Վարդենյաց լեռնանցքը փակ են:
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները:
Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: [/color]


