3622 դիտում
20:24 21-03-2016
Արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Մարտի 21-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Մատենադարանի ներկայացուցիչներ:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկեցին միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
3766 դիտում
21:58 02-02-2018
Արտգործնախարարի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
1455 դիտում
22:50 05-04-2021
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
736 դիտում
09:53 03-02-2025
Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
859 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
784 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ