794 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր
Մարտի 22-ին՝ ժամը 12.00, Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 794 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հավաստագրեր կհանձնի մարտական դիրքերում ծառայություն անցած, իսկ այսօր բուհերում սովորող երիտասարդներին։ Ուսանողներին հավաստագրեր կհանձնի նաև Արմեն Աշոտյանը։
Հավաստագրեր ստացողներից 652-ը մրցութային կարգով կրթաթոշակի արժանացած ուսանողներ են, իսկ 142-ը՝ ՀՀ սահմանամերձ համայնքների առաջին կուրսերի ուսանողներ. վերջիններս ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։