211652_close_icon
views-count971 դիտում article-date 13:28 21-03-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում ասված է. «Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ կյանքի ու բնության զարթոնքը խորհրդանշող այս պայծառ գարնանային տոնը Հայաստանի մեր քուրդ եղբայրների համար դառնա նոր սկիզբ բոլոր երազանքների իրականացման ճանապարհին և նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բերի։ Համոզված եղեք, որ Հայաստանի իշխանություններն ու մեր ողջ ժողովուրդը ձեզ հետ են և ձեզ հետ են լինելու թե՛ ուրախության, թե՛ փորձության պահերին։ Առողջություն, երջանկություն և ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ։ Շնորհավոր Նավրոզ»։

Նմանատիպ նյութեր