211652_close_icon
views-count3431 դիտում article-date 22:08 20-03-2016

Անգլիա. 18-ամյա Ռեշֆորդը մանչեսթերյան դերբիի հերոս, «Տոտենհեմը» ետ չմնաց «Լեսթերից» . տեսանյութ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական՝ մանչեսթերյան դերբիում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Միակ գոլի հեղինակը գեղեցիկ անցումից հետո խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող, այս մրցաշրջանում հայտնություն դարձած Մարկուս Ռեշֆորդը: Նշենք, որ Ռեշֆորդը դարձավ մանչեսթերյան դերբիների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում: Զուգահեռ խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ՝ 3:0 եւ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում: Այս հանդիպումներից հետո «Տոտենհեմը» վաստակեց 61 միավոր և 5 միավորով զիջում է «Լեսթերին»: 3-րդ տեղում է «Արսենալը»՝ 55 միավոր: 4-րդ տեղում մնաց «Մանչեսթեր Սիթին»՝ 51 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 50 միավոր, նույնքան միավոր ունի նաեւ «Վեսթ Հեմը»: Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 Մարկուս Ռեշֆորդ, 16 «Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 3:0 Հարի Քեյն, 1, 16, Քրիստիան Էրիքսեն, 52
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր