Յուրգեն Կլոպ. Մենք չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է այն հարցին, որ մանչեսթերյան դերբիի արդյունքը՝ «Սիթիի» և «Յունայթեդի» միջև, կարող է ազդել չեմպիոնական մրցավազքի վրա:
«Մենք չենք կարող առանձնապես ազդել դերբիի վրա, ու ոնց որ թե՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես: Ի՞նչ հաշվով պարտվեց «Յունայթեդը» «Էվերթոնին»՝ 0:4:
Դերբին ստանդարտ խաղ է, որը անցկացնելու է «Սիթին»: Մենք էլ ենք հանդիպում ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և անկասկած, ժամանակ նրանք շատ ավելի լավ մարզավիճակում էին: Այդ խաղը ավարտվեց 0:0: Այնպես լավ օր լինելու դեպքում, դերբին, միգուցե ավարտվի ոչ-ոքի:
Տեսնենք, թե ինչպես կստացվի չորեքշաբթի, մենք չենք կարող ազդել դրա վրա, սակայն դրանից հետո էլ են մեզ հանդիպումներ սպասվում», ասել է Կլոպը:
Մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 24-ին: