Ագուերոյի գոլը վճռեց մանչեսթերյան դերբիի ելքը. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում տեղի ունեցավ մանչեսթերյան դերբին: «Էտիհադ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Սիթի»-ի 1:0 հաշվով հաղթանակով: Հաղթողների կազմում աչքի ընկավ Սերխիո Ագուերոն, ով 63-րդ րոպեին եզրափակեց Գաել Կլիշիի փոխանցումը: Հարկ է նշել, որ 39-րդ րոպեին Կրիս Սմոլինգի հեռացումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնաց 10 հոգով: Պաշտպանը կոպիտ սահանկման համար երկրորդ դեղին քարտը ստացավ:
Արդյունքում «Մանչեսթեր Սիթի»-ին վաստակեց 20 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 13 միավորով 9-րդն է:
[b]«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝1:0[/b]
Գոլ՝ Ագուերո 63՛