211652_close_icon
views-count4591 դիտում article-date 23:53 27-05-2016

Անգլիա-Ավստրալիա. 18-ամյա Ռեշֆորդը հավաքականում նորամուտը նշեց գոլով. տեսանյութ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Ավստրալիայի հավաքականի հետ ընկերական խաղում արդեն 3-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Այս հանդիպումը 18-ամյա հարձակվողի համար առաջինն էր հավաքականի կազմում, ինչպես և` գոլը: Բացի այդ, նա Անգլիայի հավաքականի պատմության մեջ տարիքով երրորդն է, որը գոլ է խփում: Ավելի երիտասարդ հասակում աչքի էին ընկել միայն Մայքլ Օուենն ու Ուեյն Ռունին: Ուշագրավ է, որ Ռեշֆորդը նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում էլ էր առաջին իսկ խաղում աչքի ընկել, ընդ որում` դառալով դուբլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր