211652_close_icon
views-count44935 դիտում article-date 12:34 20-03-2016

Գագարին-Դիլիջանի թունել ճանապարհը պատված է մերկասառույցով. վարչապետ Հովիկ Աբրահամյանը ականատես եղավ տեղի ճանշինականների անգործությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է` Երևան-Դիլիջան ավտոճանապարհի` Գագարին գյուղից մինչև Դիլիջանի թունել, տեղի ճանշինականների անփույթ աշխատանքի արդյունքում ճանապարհը պատված է մերկասառույցով: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Գագարին գյուղ Աբովյանի, Հրազդանի ճանշինականները վաղ առավոտվանից հսկայական աշխատանքներ են կատարել` ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, ինչի շնորհիվ վարորդները անվտանգ երթևեկում են, ապա Գագարինից մինչև Դիլիջանի թունել վարորդները մեծ դժվարությամբ են վարում տրանսպորտային միջոցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ մերկասառույց ճանապարհով անցավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով աշխատանքային այցով Դիլիջան էր մեկնում: Հավաքված վարորդները արդարացիորեն ասում էին. «Տնաշենի ճանշիններ, չգիտեի՞ք, որ վարչապետն է անցնելու, գոնե ձևական մի երկու տեխնիկա գործի դնեիք, ու մի քանի կիլո աղ ու ավազ լցնեիք»: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր