211652_close_icon
views-count2589 դիտում article-date 16:22 19-03-2016

Ինչո՞ւ է Անդրանիկը փորձել գաղտնի մուտք գործել կնքահոր տուն եւ ի՞նչն է դրդել ճանապարհից հետ կանգնել

Անդրանիկ Սերժիկի Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զգալի չափերի հասնող՝ 100-ից 150 հազար ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ պատշգամբի պատուհանը հրել-բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել կնքահայր Վարդան Վարդանյանին պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի առանձնատուն, սակայն նկատելով տան հյուրասենյակում տեղադրված տեսանկարահանող սարքերի առկայությունը և հասկանալով, որ տեսանկարահանվել է իր կողմից առանձնատուն մուտք գործելու փաստը` իր կողմից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է: Այսինքն, Անդրանիկ Սերժիկի Շահինյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր-ի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր