211652_close_icon
views-count1957 դիտում article-date 16:00 09-10-2015

Ավտոկայանում կինը տղամարդու գրպանից 30.000 է գողացել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ին, 1937 թ. ծնված Էդուարդ Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր տվել, որ Իջևանի ավտոկայանում տաբատի գրպանից 30.000 դրամ են գողացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարինե Ա.-ին: Կինը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված գումարի մի մասը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր