ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրին
[b]Հարց:[/b] Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի Նախագահի և Հունաստանի վարչապետի` Աթենքում կայացած ասուլիսի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ արձագանքը:
[b]Տիգրան Բալայան: [/b]Հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է միահյուսված ճակատագրի և փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումների վրա:
Ժխտողականությունը պետական քաղաքականության առանցք դարձնելը Թուրքիային չի ազատում պատմությանն առերեսվելու պատասխանատվությունից։