ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Էրդողանի խայտառակ հայտարարությունը, որով նա վիրավորանք է համարել իրեն հայ անվանելը։
Պատասխան. Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։
Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։
Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։
Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում։