Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
[color=#CC0000]Ուշադրություն[/color]. Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0...-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2...-3, գետնի մակերևույթին՝ -4...-5 աստիճան ցուրտ:
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Մարտի 17-ին Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
[img]/ups/images/0404517001458145047669517.jpg[/img]
[color=#CC0000]Երևանում``[/color]
Մարտի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:
[img]/ups/images/0099659001458145059565259.jpg[/img]