3378 դիտում
17:52 16-03-2016
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է «Վեոլիա» ընկերության նարկայացուցիչներին
Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներ, գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Մարիկա Գերակիին և միջազգային կապերի գծով հայաստանյան ծրագրերի պատասխանատու պարոն Ֆրանսուա Լա Ֆորեին:
Հիշեցնում ենք, որ «Վեոլիա» ընկերությունը «Երևան Ջուր» կազմակերպության միջոցով իրականացնում է Երևան և Եղվարդ քաղաքների ու մայրաքաղաքամերձ 29 գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրահեռացում:
Ընկերությունը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում հայտարարված մեկ վարձակալի ընտրության մրցույթը, առավել հաճախակի է դարձրել իր այցելությունները Հայաստան թե ընթացիկ աշխատանքների որակի վերահսկման և թե ապագա մրցույթի նախապատրաստման հետ կապված:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատկապես վարձակալության տրվելիք գույքի հետ կապված հարցերը:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կարևորել է և հյուրերի ուշադրությունը հրավիրել գույքի կառավարման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականության վրա, որ գույքը, որպես պետական սեփականություն, շարունակաբար լինելու է պետության ուշադրության կենտրոնում թե ներդրումներ կատարելու և թե արդյունավետ շահագործելու առումով:
Ա. Հարությունյանը միաժամանակ ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրել է այն խնդիրների վրա, որոնք կարևորվում են մրցույթի արդյունքում: Այն է՝ նոր գործընթացները լրացուցիչ բեռ չպիտի ավելացնեն ջրօգտագործողների վրա, շահագործումը, կապիտալ ծախսերը, ներդրումները պետք է պլանավորվեն և իրականացվեն գույքի արդիականացման, սպասարկման տարածքի ընդլայնման, շահառուների կարիքների բարելավման նպատակով, պետք է էականորեն բարելավվի ջրամատակարարման որակը:
[b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
3025 դիտում
20:31 23-10-2015
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը
6852 դիտում
20:16 30-10-2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը
Այս բաժնից
1279 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1315 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը