211652_close_icon

Ոստիկանությունը մտել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տուն․ զենքերը պահելու կռիվ. ArmLur.am

views-count1561 դիտում article-date 18:40 15-08-2025
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը դատի է տվել Ներքին գործերի նախարարությանը և իր զենքերը պահելու մասով կռիվ է տալիս։

Վերջինս ՀՀ վարչական դատարանից պահանջում է սեփականության իրավունքով պատկանող և իր անվամբ հաշվառված «GLOCK 19» մոդելի թիվ AEER 394 սերիայով և համարով և «BERETTA» մոդելի թիվ BER 241079 Z սերիայով և համարով զենքերն առգրավելուց, վերցնելուց և մալելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնել։

Իսկ ի՞նչ գործընթաց է սկսել ՆԳՆ-ն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զենքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 3 -րդ կետի համաձայն «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ:
 
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր