4499 դիտում
13:44 16-03-2016
Չի կարելի «չիշիկ» անել Սահմանադրության վրա. Հրանտ Բագրատյանի «հորդորը»՝ ԱԺ մեծամասնությանը
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ՏՄՊՊՀ ծրագրի քննարկման ժամանակ հորդորեց մեծամասնությանը` չի կարելի թքել, «չիշիկ« անել Սահմանադրության վրա:
Նա հիշեցրեց. «Հիշո՞ւմ եք, որ դուք կուրծքներդ ծեծելով պաշտպանում էիք Սահմանադրությունը, որը ես չեմ պաշտպանել, բայց այս Սահմանադրությունում գրած ա… ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը 3 ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում»:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խնդրեց քննադատել, ինչքան ուզում է, բայց սա Ազգային ժողով է, որին նայում է ամբողջ ժողովուրդը:
Հրանտ Բագրատյանը ավելացրեց, որ երբ ԸՕ-ի հետ կապված ընդդիմությունը պահանջում է հրապարակել քվեարկած ընտրողների թիվը, իշխող մեծամասնության ներկայացուցիչներն ասում են` «ցուցակո՞վ տպենք, վա՜յ, գաղտնիությունը կխախտվի: Բա ո՞նց եք խախտում` 3 ամիս ա, բա ինչի՞ չեք ասում` Շաբոյան, էս ի՞նչ ծրագիր ես բերել, ծրագրի հետ բերեիր օրենքի նախագծերը,. որով դեֆինացվում է մոնոպոլիստը և որի ձեռից որոշում ենք օրենքով, թե ինչքան շահույթ մուտքագրում ենք բյուջե և բյուջում էլ նախատեսում ենք այդ եկամուտները»:
Նշենք, որ հարցի հարակից զեկուցող Վարդան Այվազյանն էլ Հեղինե Բիշարյանի ռեպլիկի հետ կապված ասել էր՝ «մարտ ամիսն ա»:
Նմանատիպ նյութեր
3089 դիտում
16:13 27-06-2016
Քաղաքացին շիշ է նետել Հրանտ Բագրատյանի վրա, նա բերման է ենթարկվել
2191 դիտում
11:10 29-04-2014
ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար․ 168 Ժամ
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին