Քաղաքացին շիշ է նետել Հրանտ Բագրատյանի վրա, նա բերման է ենթարկվել
Ազգային ժողովի մոտ այսօր իրականացված բողոքի ակցիայի ժամանակ շատ անսպասելի միջադեպ է գրանցվել, երբ մի քաղաքացի շիշ է նետել պատգամավոր Հրանտ Բագրատյանի վրա:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Հրանտ Բագրատյանի վրա շիշ նետած քաղաքացին բերման է ենթարկվել` վնասվածք հասցնելու կասկածանքով: