Սաուդյան Արաբիայում ահաբեկչություններ են նախապատրաստվում
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն նավթաարդյունահանող Saudi Aramco և «Էր-Ռիադի» առևտրային կենտրոնների տերերին խնդրել է անվտանգության խստացված միջոցառումներ ձեռնարկել, քանի որ ահաբեկչությունների հավանական վտանգ կա:
Գեներալ Մանսուր ալ-Թուրքին հայտնել է, որ ուժային կառույցները տեղեկացված են և պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և բոլոր միջոցները գործադրեն` անվտանգությունն ապահովելու համար: Ալ-Թուրքին նաև նշել է, որ ՆԳՆ-ն տեղեկություն ունի, որ ահաբեկչության մեծ վտանգ կա: