Էկվադորում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել
                        Էկվադորի արևելյան հատվածում ռազմական օդանավ է կործանվել: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռռեան: 
Ավիավթարի հետևանքով զոհվել է 22 մարդ, ովքեր եղել են օդանավի մեջ: Օդային աղետը տեղի է ունեցել 
Պաստասա նահանգում: Օդանավում եղել է 19 դեսանտային, 2 օդաչուները և 1 մեխանիկ: Սկսվել է  հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

