ՖԻՖԱ-ն վաճառքից կհանի առանց Ղրիմի Ռուսաստանի պատկերները
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ առանց Ղրիմի` Ռուսաստանի քարտեզի պատկերով մարզաշապիկները կհանվեն վաճառքից: Այդ ապրանքների թողարկումը պայմանավորված էր 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները ՖԻՖԱ-ին կոչ էին արել հուշանվերային արտադրանքի վրա ճիշտ պատկերել երկրի սահմանները:
«Վերոհիշյալ մարզաշապիկները հեռացվում են ՖԻՖԱ-ի պաշտոնական առցանց-խանութից` թյուրիմացություններից խուսափելու համար», հայտնել է ՖԻՖԱ-ն:


