ՖԻՖԱ-ն իր Թվիթերից ջնջել է առանց Ղրիմի Ռուսաստանի քարտեզը
ՖԻՖԱ-ն իր Թվիթերի էջից հեռացրել է առանց Ղրիմի Ռուսաստանի քարտեզը և բացատրել նման քայլի պատճառները:
Նշենք, որ Ռուսաստանի քարտեզը սոցիալական ցանցերում հրապարակվել էր շնորհանդեսի շրջանակներում, որը նվիրված է Կոնֆեդերացիաների Գավաթի մեկնարկին մնացած 500 օրերին:
Քարտեզը հեռացվել է, որպեսզի ավելորդ շահարկումների տեղիք չտա», հայտարարել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:
Կոնֆեդերացիաների Գավաթի մրցաշարը տեղի կունենա Ռուսաստանում` 2017թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը:


