5945 դիտում
14:24 15-03-2016
Գարիկը 700 ԱՄՆ դոլարի և հեծանիվի դիմաց «Օդնոկլասսնիկի ռու»-ով ադրբեջանցիների համար լրտեսություն է արել
Գարիկ Խաչիկի Մարությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբից համացանցի «Օդնոկլասսնիկի ռու» սոցիալական ցանցում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցիալական ցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը ու «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:
Կողմնակի անձանց միջոցով, 3 դրվագով, ընդհանուր` 700 ԱՄՆ դոլլար գումար և հեծանիվ, ստանալով որպես վարձատրություն, Գարիկ Մարությանը համացանցի «Օդնոկլասսնիկի ռու» սոցիալական ցանցի և բջջային հեռախոսակապի «Վիբեր» ծրագրի միջոցով հաղորդագրություններով փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի եղած, ինչպես նաև ծանոթ զինծառայողներից հայթայթած տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում նաև տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք և որոնց օգտագործումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար, այսինքն՝ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս լրտեսություն կատարելու և պետական գաղտնիք հանձնելու` պետական դավաճանության մեջ, նախատեսված ՀՀ քր.օրի 299 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը
787 դիտում
20:35 15-11-2024
Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր
892 դիտում
20:22 15-11-2024
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից