slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Օդնոկլասսնիկի»-ի հաղորդագրություններից ծագած վիճաբանություն
211652_close_icon

«Օդնոկլասսնիկի»-ի հաղորդագրություններից ծագած վիճաբանություն

views-count1985 դիտում article-date 11:18 13-12-2014
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն: Պարզվել է, որ Մուշեղ Վ.-ն ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, 1988 թ. ծնված Մուշեղ Խ.-ն է, որը ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.30-ին Մուշեղ Խ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ից մինչև 19.30 ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մուտքում, «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում հաղորդագրություններ գրելու ընթացքում ծագած վիճաբանության հետևանքով, իր ծանոթ Արոն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արոն 1990 թ. ծնված Արայիկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին տնից բերման է ենթարկվել բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արայիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր