3001 դիտում
13:44 15-03-2016
Արցախի վարչապետը Լիբանանում մասնակցել է «ԱՐԻ»-ի տարեկան ընդհանուր ժողովին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ:
«Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներին Արցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել ենմիլիոնավոր դոլար ներդրումներ:
«Ուրախ եմ, որ տարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, ինչը վկայում է ծրագրի արդյունավետության և վստահելիության բարձր մակարդակի մասին: Հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շոշափելի ձեռքբերումներ կարձանագրենք մեր ճանապարհին՝ Քաշաթաղի շրջանին հնարավորություն ընձեռելով զարգացման նոր փուլ թևակոխել: «ԱՐԻ»-ն օրինակելի նախագիծ է աշխարհասփյուռ հայության համար, քանի որ այն, կառավարության երաշխիքներով ու տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ, ընդգրկում է փոքր և միջին ներդրումներ մեր հայրենակիցների կողմից: Ընկերության կողմից տրամադրվող միկրովարկերի միջոցով թե՛ Արցախի բնակիչներն են հնարավորություն ստանում եկամուտի սեփական աղբյուր ստեղծել, թե՛ բաժնետերերն են շահույթ ստանում իրենց ներդրումներից՝ միաժամանակ հայրենիքի համար օգտակար գործ կատարելով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Բեյրութի Հայկազյան համալսարանում հանդիպելով դասախոսական կազմի և ուսանողների հետ՝ Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պետականակերտման և տնտեսության զարգացման հաջողությունները, խնդիրներն ու հեռանկարները: Նա կարևոր է համարել լիբանանահայ համայնքի փորձն ազգապահպանության գործում, որում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայկազյան համալսարանը: Վարչապետը վերջում պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:
Ա. Հարությունյանը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Լիբանանում գործող հայկական՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը ողջունել է նշված կառույցների հայապահպան գործունեությունը՝ կարևորելով, որ նրանց ուշադրության կիզակետում լինի հայրենիքը՝ որպես բոլոր հայերի օրրան: Կուսակցությունների ներկայացուցիչների հետ վարչապետը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:
Այցի շրջանակներում Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության լիբանանյան կառույցի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև Լիբանանի Հանրապետության հայազգի պատգամավորներ ու նախարարներ:
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
15:36 13-03-2018
Արցախի վարչապետը Բեյրութում մասնակցել է ԱՐԻ-ի տարեկան ժողովին. Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի
854 դիտում
18:50 20-04-2016
Վարչապետը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
1380 դիտում
18:53 23-04-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Այս բաժնից
1075 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1486 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1285 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը