Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 14-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1952 թ. ծնված Թ. Փ.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:


