Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արսեն Սհոյանին ազատել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):


